Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հնարավոր է արդյունքը չեղարկեն

Հնարավոր է արդյունքը չեղարկեն
04.12.2015 | 02:26

«Սպորտ-էքսպրեսի» տեղեկացմամբ՝ կարող է չեղարկվել «Կադիս»-Մադրիդի «Ռեալ» գավաթային հանդիպման արդյունքը՝ 1:3, իսկ արքայական ակումբը հնարավոր է զրկվի մրցաշարին մասնակցելու իրավունքից: Պատճառն այն է, որ թիմի կիսապաշտպան Դենիս Չերիշևը, ով, ի դեպ, գոլի հեղինակ է դարձել, խաղադաշտ ելնելու իրավունք չուներ «Վիլյառեալի» հետ կայացած նախորդ խաղում ստացած դեղին քարտի պատճառով, որը նրա համար երրորդն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ